Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

«Չելսին» չեմպիոնական հայտ է ներկայացնում

«Չելսին» չեմպիոնական հայտ է ներկայացնում
15.01.2017 | 16:36

Անգլիական պրեմիեր լիգայի քսանմեկերորդ տուրում «Չելսին» արտագնայում «Լեստերի» նկատմամբ վստահ հաղթանակ տոնեց 3:0 հաշվով՝ հավաքած միավորների թիվը հասցնելով 52-ի, որը յոթով ավելի է այս պահի դրությամբ երկրորդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմի» ունեցածից:

Ամբողջ հարցն այն է, որ միավորների այդ տարբերությունն էապես չի նվազի անգամ այսօր կայանալիք «Մանչեստր Յունայթեդ»-«Լիվերպուլ» դիմակայութունում վերջինիս հաղթելու դեպքում, որ ունի 44 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ